Ինչպես և սպասվում էր, Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան թիմի հետ միասին ուղևորվել է Մադրիդ, որպեսզի մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ պատասխան խաղին, հաղորդում է Football Italia-ն:
22-ամյա ֆրանսիացին վնասվածքի պատաճռով բաց էր թողել կես ամիս, սակայն այժմ կարող է օգնել թիմին պահպանել առաջին խաղում ունեցած հաջողությունը:
«Յուվենտուս»-ի հայտացուցակը` Բուֆոն, Ստորարի, Կիելինի, Օգբոնա, Բարցալի, Բոնուչի, Լիխշտայներ, Էվրա, Ռուբինյու, Պիրլո, Վիդալ, Պոգբա, Պեպե, Կոման, Պադոին, Պերեյրա, Ստուրարո, Մարկիզիո, Տևես, Մորատա, Լյորենտե, Մատրի





































