Ինչպես տեղեկացնում է Երևանի «Միկա»-ի պաշտոնական կայքը, Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Միկա»-ի երրորդ և չորրորդ մրցակիցները փոխվել են:
Նախապես որոշված էր, որ փետրվարի 21-ին «Միկա»-ի մրցակիցը պետք է լինի ռուսաստանյան Օրենբուրգ քաղաքի «Գազովիկ» թիմը, սակայն փոփոխված տարբերակով՝ «Միկա»-ն այդ օրը կմրցի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության ներկայացուցիչ Նալչիկի «Սպարտակ»-ի հետ:
Ինչպես հայտնի է, անցյալ տարի Նալչիկի թիմը հանդես էր գալիս Պրեմիեր լիգայում:
Հավաքի վերջին հանդիպումը, որը նախատեսված է փետրվարի 24-ին, «Միկա»-ն կանցկացնի ոչ թե սերբական «Չուկարիչկի»-ի հետ, այլ Ռուսաստանի երկրորդ խմբի առաջնությունում հանդես եկող Վորոնեժի «Ֆակել»-ի հետ:
Լուսանկարը՝ «Միկա»-ի պաշտոնական կայքի:








































