«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերթական անգամ հայտարարել է, որ գոհ է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքից: «Կապտանռնգաույններ»-ի նախագահը նշել է նաև, որ ակումբը չի պատրաստվում հրաժարվել մասնագետի ծառայություններից:
«Առաջիկա մրցաշրջանում «Բարսելոնա»-ն առանց Էնրիկեի չեմ պատկերացնում: Մենք շատ գոհ ենք նրա աշխատանքից: Այս խոսքերը վերաբերում են նաև Էնրիկեի մարզչական շտաբին»,- TV3-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:
Հիշեցնենք` Լուիս Էնրիկեն գլխավորել է կատալոնական ակումբն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Պրիմերայի 35-րդ տուրից հետո կատալոնական ակումբը 87 միավորով գլխավորում է մրցաշարյին աղյուսակը` 2 միավոր գերազանցելով Մադրիդի «Ռեալ»-ին: Մայիսի 30-ին «Բարսելոնա»-ն Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ կմրցակցի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակներում: Բացի այդ, կատալոնացիները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել, որի շրջանակներում դիմակայություններ են անցկացնելու Մյունխենի «Բավարիա»-ի հետ:










































