Իտալական «Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ակումբի բաժնետոմսերի 70%-ը թայլանդացի ներդրողներին կվաճառի 770 մլն եվրոյով:
Football Italia-ի փոխանցմամբ` առաջին փուլում 330 մլն եվրոյով կվաճառվի բաժնետոմսերի 30%-ը, իսկ երկրորդ փուլում 40%-ը կվաճառվի 440 մլն եվրոյով:
Մնացած 30%-ը Բեռլուսկոնին չի վաճառի: Նա նաև կլինի ակումբի պատվավոր նախագահը: