«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հերքել է այն լուրերը, ըստ որոնց իրենք հետաքրքրվում են «Սելթիկ»-ի խաղացող Վիկտոր Վանյամայի ծառայություններով:
«Ես նրան առաջին անգամ տեսա «Յուվենթուս»-ի դեմ խաղում: Իսկ երբ ես հետևում եմ այս կամ այն խաղին, հաջորդ օրը միանգամից սկսում եմ խոսել, թե «Սիթի»-ի հետաքրքրված է ինչ-որ խաղացողի ծառայություններով:
Ներկա պահին մենք հետաքրքրված չենք Վանյամայի ծառայություններով, չնայած, իմ կարծիքով, նա բարձրակարգ խաղացող է», — Մանչինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:





































