Eurosport պարբերականը կազմել է 5 ֆուտբոլիստներից բաղկացած ցանկ, որոնք, ըստ պարբերականի` պետք է հեռանան Դորտմունդի «Բորուսիա»-ից:
Պարբերականի հնգյակում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանի մասին պարբերականը գրում է հետևյալը. «Մխիթարյանը չիրացրած պահերով Դորտմունդի արքան է: Հենրիխը, ում մոտ վրիպումները քրոնիկական են, թիմի երրորդ (3.2 մլն եվրո տարեկան) ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:
Նրա խաղը հիսթերիայի նոպաներ է առաջացնում մարզական տնօրեն Միխայել Ցորկի մոտ: Նրա երկրորդ մրցաշրջանը Բունդեսլիգայում ավարտվում է, իսկ ադապտացիայի մասին խոսք չկա: Ամենայն հավանականությամբ, նա շուտով կսկսի հարմարվել նոր թիմի»:
Eurosport-ի հնգյակը հետևյալն է`
Ռոման Վայդենֆելեր

Նևեն Սուբոտիչ

Հենրիխ Մխիթարյան

Միլոշ Յոյիչ

Չիրո Իմոբիլե









































