Իսպանիայի ֆուտբոլի արքայական միության կարգապահական կոմիտեն չեղյալ է համարել Քրիշտիանու Ռոնալդուի դեղին քարտը, որի պատճառով նա պետք է որակազրկվեր 1 խաղով:
Լա Լիգայի 30-րդ տուրում կայացած «Ռայո Վալեկանո»-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում մրցավարը չնշանակեց ակնհայտ 11 մետրանոցը: Նա նաև Ռոնալդուին դեղին քարտ ցույց տվեց: Մրցավարի կարծիքով՝ պորտուգալացին կեղծակերպել էր:
Այսպիսով՝ ռոնալդուն կարող է մասնակցել 31-րդ տուրում կայանալիք «Էյբար»-ի հետ հանդիպմանը:









































