ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը նշել է, որ իր թիմակից Զլատան Իբրահիմովիչը հիանալի խաղ է ցուցադրում:
«Հարձակվողի համար գոլերն անչափ կարևոր են: Գոլ խփելու շնորհիվ Իբրահիմովիչն ինքնավստահություն է ձեռք բերում: Իբրան մեծագույն ֆուտբոլիստ է, նա կարևոր դերակատարություն ունի փարիզյան ակումբի համար:
Երբ Զլատանը խաղադաշտում է, փորձում է օգնել թիմակիցներին և պայքարում է հաղթանակի համար: Նա չեմպիոն է»,- Goal-ը մեջբերում է Մարկինյոսի խոսքերը:





































