Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Գերմանիայի Գավաթի ½ եզրափակչի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ինձ պետք չէր դիտել վիճակահանությունը, քանի որ գիտեի, որ մեզ բաժին է հասնելու «Բավարիա»-ն:
Այդ ժամանակ ես դիտում էի «Օրենք և կարգապահություն» հեռուստասերիալը:
Մյունխենում մեզ մեծ հանդիպում է սպասվում և ես չեմ կարծում, որ մենք հնարավորություն չունենք»,- հայտարարել է Կլոպը:









































