Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի` «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Mirror-ը:
«Մինչև մրցաշրջանի ավարտը մենք ևս մի քանի հանդիպում ունենք, որոնք եզրափակչի կարևորություն ունեն: Ցանկանում ենք եզրափակել ընթացիկ առաջնությունը բարձր հորիզոնականում:
Առաջիկայում մեզ սպասվում են «Չելսի»-ի, «Սիթի»-ի և «Արսենալ»-ի դեմ հանդիպումները, այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի զգոն լինենք»,- հայտարարել է իսպանացի կիսապաշտպանը:










































