Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը նշել է, որ չի պատրաստվում արդարանալ այն մարդկանց մոտ, ովքեր նրան քննադատել են վատ խաղերի համար, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես չեմ պատրաստվում պատասխանել քննադատություններին: Բոլորը, ովքեր ինձ շրջապատում են, գիտեն, թե ես ինչի եմ ընդունակ:
Ֆուտբոլում լինում են և՛ անկումներ, և՛ վերելքներ: Վատ խաղին պետք է պատասխանել միմիայն լավ խաղով: Չեմ պատրաստվում լսել քննադատությունները»,- հայտարարել է Բեյլը: