Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Գուտին վերլուծել է ակումբի խաղը: Մադրիդյան ակումբը Լա Լիգայի 25-րդ տուրում «Վիլյառեալ»-ի հետ սեփական հարկի տակ խաղն ավարտել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Արդեն վաղուց եմ ասում, որ «Ռեալ»-ը լավագույն մարզավիճակում չէ: Ցանկանում եմ թիմի խաղը տեսնել մրցակիցների դեմ պայքարում, որոնք նախընտրում են վերահսկել գնդակի տեղաշարժը, ոչ թե սեղմվում են սեփական դարպասին ու վախենում հարձակվել:
Ակնհայտ է, որ երբ թիմը գործ է ունենում նման մրցակիցների հետ, բարդ է լինում: Եթե «Ռեալ»-ը շարունակի նույն ոգով, այդ ամենը վատ ավարտ կունենա»,- Գուտիի խոսքերը մեջբերում է El Chiringuito-ն: