WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը հայտարարել է, որ կազմակերպությունը չեմպիոնական հատուկ գոտի կպատրաստի Մեյուեյզեր – Պակյաո մենամարտի հաղթողի համար:
WBC-ն ավելի վաղ ստեղծել էր «ադամանդե» գոտի, որը խաղարկության էր դնում միայն հատուկ մենամարտերի ժամանակ:
«Այս հատուկ իրադարձության համար ես կցանկանայի լինի գոտի՝ թանկարժեք քարերով պատված: Սպասվում է շատ խոշոր իրադարձություն, որը հեռարձակվելու է ամբողջ աշխարհում»,- Սուլեյմանի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը:
Հիշեցնենք, որ Պակյաո-Մեյուեյզեր մենամարտը կայանալու է մայիսի 2-ին՝ Լաս-Վեգասում: