Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կայանալիք խաղի մասին, տեղեկացնում է Sportsmole.co.uk-ը:
«Ինչպես նախորդ, այդպես էլ ընթացիկ մրցաշրջանում մեր մրցակիցը «Մանչեսթեր Սիթի»-ն է: Դժվար հանդիպումներ են լինելու:
«Քաղաքաբնակներ»-ը շատ են ցանկանում հաղթել մեզ: Հավասար խաղ է լինելու: Ամեն մանրուք կարող է փոփոխել խաղի ընթացքը: Տեսնենք, թե ինչ կլինի»,- հայտարարել է արգենտինացին:






































