Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է վերադարձնել հարձակվող Ալվարո Մորատային, ով ներկա պահին հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուս»-ի կազմում, տեղեկացնում է AS-ը:
«Սերուցքայիններ»-ը վաճառել են իսպանացի երիտասարդ հարձակվողի տրանսֆերը «ծեր սենյորա»-ին, սակայն ունեն իրավունք նորից գնել տրանսֆերը 30 մլն եվրոյի դիմաց:
Հաղորդվում է, որ «Ռեալ»-ը պետք է շտապի որոշում կայացնել, քանի որ 2015/16 մրցաշրջանի ավարտից հետո այդ թիվը կարող է հասնել 35 մլն եվրոյի:






































