Կիսապաշտպան Գարեթ Բեյլը հույս է հայտնել, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի հաջորդ խաղարկությունում մադրիդցիները կխաղան 25-ամյա ֆուտբոլիստի նախկին ակումբի` «Տոտենհեմ»-ի հետ, որի կազմում Բեյլը հանդես է եկել 2007-2013 թվականին:
«Կարծում եմ` «Տոտենհեմ»-ը կարող է մրցաշրջանն ավարտել առաջին քառյակում և Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել: Թիմը զգալի առաջընթաց է գրանցել նոր մարզչի գլխավորությամբ: Հուսով եմ` «Տոտենհեմ»-ը կխաղա «Ռեալ»-ի հետ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում: Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել»,- BT Sport-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:
Հավելենք, որ Անգլիայի առաջնության 24 տուրերից հետո «Տոտենհեմ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:







































