Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը դիտարկում է «Բարսելոնա» տեղափոխության տարբերակը: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հաստատում է, որ կատալոնացիները բանակցել են իր հետ: Այնուամենայնիվ, 25-ամյա խաղացողը վստահ չէ, որ կարող է ինտեգրվել թիմում, որտեղ բազմաթիվ աստղեր են ընդգրկված:
«Որտե՞ղ կարող եմ խաղալ մի ակումբում, որի հարձակման գիծը կազմում են Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսն ու Նեյմարը»,- mundodeportivo-ն մեջբերում է Ռոյսի խոսքերը:
Լրացուցիչ խնդիր է հանդիսանում այն, որ «Բարսելոնա»-ին արգելված է նոր ֆուտբոլիստների իրավունքներ գնել մինչև հաջորդ տարվա հունվար:









































