Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մելբուրնում ավարտվել է Ավստրալիայի 2015թ. բաց առաջնության տղամարդկանց մենապայքարը: Չեմպիոն է հռչակվել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը` եզրափակչում առավելության հասնելով բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ (7:6, 6:7, 6:3, 6:0): Խաղից հետո Նովակը նշել է.
«Առաջին հերթին ցանկանում եմ դրական խոսքեր ասել Մարեյին: Այսօր քո բախտը չբերեց, բայց դու պայքարեցիր մինչև վերջ: Շնորհավորում եմ քեզ ու քո թիմին: Քեզ մաղթում եմ շուտափույթ ամուսնություն ու բազմաթիվ երեխաներ (ժպտում է):
Շնորհակալ եմ հովանավորներին նման մակարդկաի մրցաշար կազմակերպելու համար: Տարեցտարի մակարդակն ավելի է բարձրանում: Այս մրցաշարը շատ բան է անում մեր մարզաձևի համար: Շնորհակալ եմ բալոր կազմակերպիչներին:
Թիմս շատ բան է անում ինձ համար: Թիմիս անդամներն ինձ են նվիրել իրենց կյանքը, իրենց ազատ ժամանակը: Ինչ վերաբերում է երկրպագուներին, նրանք վերջին շաբաթներին այստեղ նոր ռեկորդներ սահմանեցին:
Շատ հաճելի է տեսնել, որ բազմաթիվ լեգենդար թենիսիստներ են գալիս այստեղ ու հետևում մեր խաղին»,- հայտարարել է աշխարհի առաջին ռակետը: