Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային փառատոնը: B մրցաշարում այսօր տեղի է ունենում 5-րդ տուրը:
Իր պարտիան անցկացրեց նաև Սերգեյ Մովսիսյանը: Նրա մրցակիցն էր Էդուարդ Ռումեյնը: Մեր շախմատիստին հաջողվեց առավելության հասնել մրցակցի հանդեպ:
Նշենք, որ Մովսիսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 26-րդ քայլին:
Հինգ տուրից հետո Մովսիսյանը 3 միավոր ունի: