Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաջող է մեկնարկել Ավստրալիայի Բաց առաջնությանը:
31-ամյա շվեյցարացին 6:2, 6:4, 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել իր մրցակցի` 23-ամյա ֆրանսիացի թենիսիստ Բենուա Պերի նկատմամբ: Ֆեդերերը կատարել է 3 էյս և սխալվել 18 անգամ: Մրցակցությունը տևել է 1 ժամ և 23 րոպե:
Մրցաշարի երկրորդ շրջանում Ֆեդերերը կհանդիպի ռուս թենիսիստ Նիկոլայ Դավիդենկոյի կամ իսրայելցի Դուդի Սելայի հետ:








































