Ֆրանսիական «Լիոն»-ի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը կարող է տեղափոխվել Անգլիա, հաղորդում է Daily Express-ը:
Ըստ աղբյուրի` 21-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը:
Հաղորդվում է, որ «զինագործներ»-ը պատրաստ են 10 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար:
Հավելենք, որ Ֆեկիրը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ:





































