Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Պատրիս Էվրան կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ՝ «կարմիր սատանաներ»-ն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում են առաջարկ կատարել փարիզցիներին 33-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Էվրան մանկունիանցիների կազմում հանդես է եկել 2006 թվականից և 5 անգամ հաղթանակ է տարել Անգլիայի առաջնությունում, մեկ անգամ էլ նվաճել է ՉԼ գավաթը:
2014 թվականի ամռանը ֆրանսիացի ֆուտբոլիստը դարձել է «Յուվենթուս»-ի խաղացող, սակայն վնասվածքի պատճառով կարողացել է մասնակցել Ա Սերիայի ընթացիկ առաջնության ընդամենը 6 հանդիպումների՝ դառնալով մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:





































