«Մանչեսթեր Սիթի»-ն կդառնա «Չեմպիոնների միջազգային գավաթ» նախամրցաշրջանային մրցաշարի մասնակից: Մրցաշարի ևս մեկ մասնակից կլինի «Ռեալ»-ը:
Երրորդ թիմը դեռ հայտնի չէ, բայց, հավանական է, որ այն կարող է լինել «Ինտեր»-ը: Մրցաշարի շրջանակներում ընկերական հանդիպումներ կանցկացվեն հուլիսին, ավստրալական Մելբուրն քաղաքում:
«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը կխաղան «Մելբուրն Կրիկետ Գրաունդ մարզադաշտում, որը 100 հազար հանդիսատես է տեղավորում:








































