Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին, հաղորդում է Tmw-ն:
«Անչելոտին շատ բան է տվել թիմին: Կարծում եմ, որ նա դեռ շատ բաներ կտա նաև ապագայում:
Իտալացին կարողացել է վաստակել մեր և թիմի երկրպագուների սերը: Նա պրոֆեսիոնալ է»,- հայտարարել է Սերխիո Ռամոսը:







































