Սլովակիայի հավաքականի ու «Լիվերպուլ»-ի պաշտպան Մարտին Շկրտելը, ով հայտնի է նրանով, որ իր մարմնի վրա ունի բազում դաջվածքներ, որոշել է իր ուժերը փորձել արդեն դաջվածք նկարողի դերում:
Մասնակցելով բարեգործական ակցիայի՝ նա դաջվածք է նկարել երկրպագուներից մեկի մարմնին: Ընդհանուր առմամբ ակցիայի շրջանակներում 96 երկրպագուների մարմիններին դաջվածքներ են արվել:






































