Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսիին հայտարարեց, որ «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ մոռացել է շնորհակալություն հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին.
«Պահարանիս մեջ այլևս տեղ չկա նոր տիտղոսների համար: Եթե կարողանամ նվաճել նաև 5-րդ «Ոսկե գնդակ»-ը, ապա նոր տեղ պետք է փնտրեմ այն պահելու համար, քանի որ «Ոսկե խաղակոշիկ»-ներին այլևս տեղ չի մնա (նշված մրցանակը Մեսսին ստացել է 2 անգամ):
«Ոսկե գնդակ»-ը ստանալուց հետո բազմաթիվ բացթողումներ ունեցա ելույթիս ժամանակ, քանի որ նախապես չէի պատրաստվել դրան: Մասնավորապես, պետք է շնորհակալություն հայտնեի Տիտո Վիլանովային ու Էրիկ Աբիդալին, Քրիշտիանու Ռոնալդուին: Սակայն ամեն անգամ նույն խնդրի առաջ ես կանգնում. էմոցիաները թույլ չեն տալիս գիտեկցել, թե ինչ ես խոսում»:
Հիշեցնենք, որ Մեսսին հարցման արդյունքում ստացավ ձայների 41.6%-ը և իր մարզական կարիերայում 4-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»-ը:







































