Լոնդոնի «Չելսի»-ի ֆանատների բազմահազարանոց բանակը պատրաստվում է բոյկոտել սիրելի ակումբի խաղերն այնքան ժամանակ, մինչև «կապտագույներ»-ի ղեկավարներն ազատեն աշխատանքից գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին:
«Երկրպագուների մեծամասնությունը չի դիտի «Չելսի»-ի խաղերն այնքան ժամանակ, մինչև Բենիտեսը չհեռանա: Մենք շատ շնորհակալ ենք Ռոման Աբրամովիչին այն ամենի համար, ինչ նա անում է ակումբում: Սակայն Բենիտեսն այն մարդը չէ, ով անհրաժեշտ է «Չելսի»-ին: Նա ամեն ինչ փչացնում է»,- բրիտանական լրատվամիջոցները մեջբերում են լոնդոնյան ակումբի ֆանատների ակումբի ղեկավար Տրիզիա Ֆիորելինոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ի հաջորդ` «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպումը կկայանա հունվարի 12-ին:










































