Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի մասին:
«Պոգբան աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: Նա «Յուվենթուս»-ի հետ ֆանտաստիկ հարաբերություններ ունի: Ակումբը բավականաչափ ուժեղ է նրան կազմում պահելու համար: Ոչ վաղ անցյալում Պոլը նոր պայմանագիր ստոարգեց՝ մինչև 2016թ.:
Իհարկե, իտալական ֆուտբոլի համար դժվար է նման ֆուտբոլիստի պահել իր կազմում: Ես ի նկատի ունեմ առաջնությունը, ոչ թե ակումբը: Պոլը «Յուվենթուս»-ում գոհ է ամեն ինչից:
Ամռանը Պոլը մի շարք լուրջ ակումբների առաջարկներ է մերժել»,- հայտարարել է Ռայոլան:








































