ESPN-ը տեղեկացնում է, որ Մալիի ազգային հավաքականի ու «Ֆուլհեմ»-ի ֆուտբոլիստ Մամադու Դիարան չի մասնակցելու Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությանը:
Բանն այն է, որ Մամադուն վնասվածք ունի, որն ստացել է դեռևս դեկտեմբերի սկզբին:
Մալիի ֆուտբոլի ֆեդերացիան, այնուամենայնիվ, որոշում է կայացրել հրավիրել Դիարային հավաքական, բայց բուժզննումից հետո պարզ է դարձել, որ նրա մասնակցությունը Աֆրիկայի Ազգերի գավաթի մրցաշարին ավելի քան կասկածի տակ է:







































