«Ոսկե գնդակ»-ի հանձնման պաշտոնական արարողությունից հետո Մադրիդի «Ատլետիկո»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հարցազրույց է տվել լրագրողներին: Ֆուտբոլիստը, սակայն, հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե որ ակումբում հանդես կգա հաջորդ մրցաշրջանում:
«Ես գործող պայմանագիր ունեմ «Ատլետիկո»-ի հետ: Բոլոր մտքերս կապված են միայն այս ակումբի հետ: Այժմ ես մտածում եմ միայն ներկայիս մասին: Երբեք պետք չի ասել «երբեք». ես չգիտեմ, թե ինչ է սպասվում ինձ ապագայում:
Չեմ բացառում, որ կարիերաս կարող եմ Իտալիայում շարունակել: Ես սիրելի ակումբ ունեմ այդ երկրի առաջնությունում: Բայց թե որն է այն` ձեզ չեմ հայտնի»,- եզրափակել է կոլումբիացին:






































