Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կառլոս Տևեսը, ով վերադարձել է Արգենտինայի ազգային հավաքական, ժխտել է այն շշուկները, ըստ որի` նա և Մեսսին խնդիրներ ունեն, հաղորդում է Abola.pt-ը:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ես այդ մասին վաղուց ասել եմ: Նրա հետ խաղալը մեծ պատիվ է ինձ համար:
Կարոտել էի հավաքականս: Կարծում եմ, որ հավաքական վերադառնալն իմ աշխատանքի արդյունքից է»,- հայտարարել է Տևեսը:






































