Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհավորել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին` հերթական տիտղոսը նվաճելու կապակցությամբ:
«Քրիշտիանուն հերթական անգամ ապացուցեց աշխարհին, որ լեգենդար ֆուտբոլիստ է: Մեր երկրպագուները հիանում են նրա խաղով, իսկ երիտասարդ ֆուտբոլիստներն օրինակ վերցնում:
Ռոնալդուն նման է Դի Ստեֆանոյին: Այժմ Քրիշտաինուն ցանկանում է ստանալ չորրորդ «Ոսկե խաղակոշիկը»,- AS-ը մեջբերում է Պերեսի խոսքերը:





































