Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկություն է հայտնել, որպեսզի թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին երկարաձգի «արքայական ակումբ»-ի հետ իր պայմանագրի ժամկետը: Կասիլյասը կարծիք է հայտնել, որ իտալացի մասնագետը հիանալի է կատարում իր պարտականությունները:
«Ես կցանկանայի, որ Անչելոտին նոր պայմանագիր ստորագրի «արքայական ակումբ»-ի հետ: Բնականաբար, նրանից գոհ են, քանի որ մեր մարզիչն իր պարտականությունները հիանալի է կատարում»,- AS-ը մեջբերում է Կասիլյասի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն`«Ռեալ»-ը պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել Անչելոտիի հետ` մինչև 2017 կամ 2018 թվականը ժամկետով: Անչելոտին նույնպես դեմ չէ իրադարձությունների նման զարգացմանը:







































