Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ընդհատել է արդյունավետության 13-խաղյա շղթան:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ը նվազագույն` 1:0 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլ»-ի նկատմամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Կարիմ Բենզեման:
Վերջին անգամ Ռոնալդուն առանց գոլ խփելու հեռացել է խաղադաշտից օգոստոսի 23-ին: Այնուհետև պորտուգալացին յուրաքանչյուր խաղում գրավել է մրցակիցների դարպասը` այդ ընթացքում դառնալով 21 գոլի հեղինակ:





































