Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան կարող է լքել թիմը:
Ըստ Football italia-ի` 22-ամյա ֆուտբոլիստը մտադիր է նոր թիմ գտնել արդեն իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆուտբոլիստը, ով սեպտեմբերին ծնկի վիրահատության է ենթարկվել, շարք է վերադարձել և հասցրել է մասնակցել «Պալերմո»-ի (0:2) դեմ հանդիպմանը:
Սապոնարան, միևնույն է, ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ:
Հաղորդվում է, որ երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Պարմա»-ն և «Ֆիորենտինա»-ն:






































