ՊՍԺ-ի պաշտոնական կայքում անցկացվեց հարցում` դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով:
Հարցման արդյունքում ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով փարիզյան ակումբի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև 2012թ. օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին անցկացված հարցումների արդյունքում:
Դեկտեմբերյան հարցմանը մասակցել են ավելի քան 18.000 երկրպագուներ: Հարցվածների 27%-ը քվեարկել են Իբրայի օգտին: Երկրորդ տեղը զբաղեցրել է բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան (18%), իսկ լավագույն եռյակը եզրափակել է արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն (14%):







































