Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերեմի Մատյեն վնասվածք է ստացել:
Ֆրանսիացի պաշտպանը վնասվածք է ստացել Լա Լիգայի 10-րդ տուրում կայացած «Սելտա»-ի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես նշում են լրատվամիջոցները, Մատյեն շարքից դուրս է եկել 2-3 շաբաթ ժամանակով:
«Բարսելոնա»-ի նորեկը չի կարողանա իր թիմին օգնել «Այաքս»-ի և «Ալմերիա»-ի դեմ խաղերում: Հնարավոր է՝ նա խաղադաշտ դուրս գա Լա Լիգայի շրջանակներում կայանալիք «Սևիլիա»-ի հետ խաղում:






































