WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն Նոր տարին դիմավորելու է իր ընտանիքի հետ` Դիսնեյլենդում:
«Երեխաներիս խոստացել եմ տանել Դիսնեյլենդ: Նոր տարին այնտեղ ենք դիմավորելու: Ուզում եմ ասել, որ այդ հեքիաթային աշխարհում մեծերն էլ են իրենց երեխա զգում»,- հայտնել է Վիտալին լրագրողներին տոնական երեկույթի ժամանակ:
Չեմպիոնը բազմիցս է եղել Դիսնեյլենդում: Տարիներ առաջ Կլիչկոն անշարժ գույք է ձեռք բերել Ֆլորիդայում: