«Տարին շատ լավ է անցել ինձ համար: Ունեցել եմ երկու հաջողված մրցումներ: Առաջին մրցումս եղել է Գվատեմալայում, երիտասարդների աշխարհի առաջնությունը: Գրանցել եմ լավ արդյունքներ: Տարին հաջող էր»,- 1in.am Sport-ի հետ զրույցում ասաց գերծանրքաշային ծանրորդ Գոռ Մինասյանը, ով մեր ամենախոստումնալից մարզիկներից մեկն է համարվում:
«2013-ին սպասվում են լուրջ մրցումներ, երիտասարդների աշխարհի առաջնությունն է լինելու, հնարավոր է մասնակցեմ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Շատ լուրջ նպատակներ կան:
Մասնակցելու եմ մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչը` պարոն Պողոսյանը կորոշի` ընդգրկվելու եմ մեծահասակների հավաքականում, թե ոչ:
Ամանորը դիմավորելու եմ տանը, իմ ընտանիքի հետ: Մարզասերներին և մարզիկներին կմաղթեմ հաջող մարզական տարի: Հուսով եմ, որ ամեն ինչ շատ լավ կլինի»: