Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի «Այաքս»-ի դեմ խաղից հետո «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ մտքովն անգամ չի անցնում չենթարկվել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ցուցումներին:
Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն` Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Էյբար»-ի դեմ խաղում Մեսսին հրաժարվել էր կատարել գլխավոր մարզչի` խաղադաշտը լքելու պահանջը: Ինչ վերաբերում է հոլանդացիների դեմ հանդիպմանը, ապա ֆուտբոլիստը փոխարիվեց երկրորդ խաղակեսում:
«Փոխարինումների մասին շատ է խոսվել: Սակայն մեր մարզիչը Լուիս Էնրիկեն է և նա կարող է փոխարինել ինձ, երբ ցանկանա»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը: