Այսօր լեհական Polska Agencja Prasowa տեղեկատվական գործակալությունն ընդհանրացրել է Եվրոպայի տարվա լավագույն մարզիկի որոշման 55-րդ քվեարկության արդյունքները: Եվրոպական 26 գործակալությունները հաղթանակը շնորհել են «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետելին:
Աշխարհի եռակի չեմպիոնը վաստակել է 137 միավոր՝ 7 միավորևով առաջ անցնելով բրիտանացի հեծանվորդ Բրեդլի Ուիգինսից, ով հաղթանակ էր տարել «Տուր դե Ֆրանս»-ում: Լավագույնների եռյակը եզրափակել է բրիտանացի օլիմպիական չեմպիոն Մոհամեդ Ֆարահը: