Mirror-ի տեղեկությունների համաձայն՝ ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ցանկանում է մարզական կարիերան շարունակել Անգլիայում:
Հարձակվողը փարիզյան ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն ակումբային գրանցումը փոխելու հնարավորություն տալ: ՊՍԺ-ն պատրաստ է հարձակվողի ծառայություններից հրաժարվել 65 մլն եվրոյի դիմաց:
Կավանիի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալ»-ը:






































