«Դինամո Զագրեբ»-ի երիտասարդ ֆուտբոլիստ Մարսելո Բրոզովիչի գործակալը` Միրոսլավ Բիչանիչը, հայտարարել է, որ իր հաճախորդը կարող է կարիերան շարունակել «Արսենալ»-ում.
«Խորվաթիայի ազգային հավաքականը նոյեմբերին պետք է ընկերական հանդիպում անցկացնի ԱՄՆ-ի հետ: Հանդիպումը կայանալու է Անգլիայում: Այդ ընթացքում մենք բանակցություններ կվարենք մի քանի անգլիական ակումբների հետ: Այո´, «Արսենալ»-ը նույնպես այդ ակումբների թվում է»-,ասել է Բիչանիչը:
Նշենք, որ Բրոզովիչի պայմանագրի ժամկետը «Դինամո»-ի հետ ավարտվում է 2019 թվականին:








































