Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում 4 անպատասխան գնդակ է ուղարկել Ճապոնիայի ընտրանու դարպասը, իսկ «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը դարձել է պոկերի հեղինակ:
22-ամյա հարձակվողի ակտիվում արդեն ազգային թիմի կազմում խփած 40 գոլ կա: Նեյմարը գերազանցել է Բեբետոյի ցուցանիշը (39 գոլ):






































