Աշխարհի խոշոր ավիաընկերություններից մեկը, որը հանդիսանում է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր հովանավորը, հայտարարել է, որ կարող է կրճատել ակումբի ֆինանսավորումւը, եթե վերջինս դադարի կանոնավոր կերպով հայտնվել ՉԼ գավաթի խաղարկությունում:
««Արսենալ»-ի հետ կնքած մեր նոր պայմանագիրը կսկսի գործել 2015 թվականից: Մենք կկրճատենք ակումբի ֆինանսավորումը, եթե զգալի առաջխաղացում չնկատենք թիմի խաղում: ՉԼ գավաթի խաղարկության ուղեգրի ձեռքբերումը հանդիսանում է ակունբի՝ պայմանագրով ամրագրված պարտավորություններից մեկը»,- ավիաընկերության փոխնախագահին մեջբերում է The Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 18 տուրերից հետո «Արսենալ»-ը վաստակած 30 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:








































