Գերմանական «Շալկե»-ն պաշտոնապես հայտարարել է, որ թիմը պայմանագիր է ստորագրել հոլանդացի հարձակվող Կլաս-Յան Հունտելարի հետ:
Ներկայիս պայմանագիրը կգործի մինչև 2015 թվականի հունիսի 30-ը:
Հունտելարն այս թեմայի շուրջ Facebook-ի իր էջում գրել է. «Երջանիկ եմ, որ կարող եմ հայտարարել, որ երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը «Շալկե»-ի հետ մինչև 2015 թվականի հունիս ամիս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Շալկե»-ի երկրպագուներին: Ես հավատացած եմ, որ մենք կարող ենք լուրջ նվաճումներ ունենալ թե´ Բունդեսլիգայում, թե´ Չեմպիոնների Լիգայում: Հպարտ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ»:









































