Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան այսօր դուրս է գրվել հիվանդանոցից՝ տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական Twitter-ը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, թե կատալոնյան թիմի գլխավոր մարզիչը դուրս է գրվելու հիվանդանոցից դեկտեմբերի 24-ին:
Այս պարագայում Վիլանովան կկարողանա Ամանորն անցկացնել ընտանիքի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Տիտոն վիրահատության էր ենթարկվել:





































