Անգլիայի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի են ունենում մի քանի հանդիպումներ, որոնցից էր նաև «Մանչեսթեր Սիթի» – «Ռիդինգ» մրցավեճը:
Խաղը բավական բարդ ընթացք ստացավ «քաղաքաբնակներ»-ի համար: Տանտերերը չէին կարողանում հաշվի մեջ առաջ անցնել, բայց ի վերջո ստացվեց…
Հանդիպման 93-րդ րոպեին Բարին խփեց խաղի միակ գնդակը՝ հաղթանակ պարգևելով «Մանչեսթեր Սիթի»-ին:





































