Լեգենդար հոլանդացի հարձակվողը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք, որ այս փուլը Նիստելռոյի համար կարևոր է այնքանով, որ ինքը հանդես է եկել թե´ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, թե´ «Ռեալ»-ի կազմում:
««Յունայթեդ» կամ «Ռեալ»… Ես ո՞ր թիմին եմ երկրպագելու… Իմ սիրտը պատկանում է երկու թիմերին էլ: Հպարտ եմ, որ երկու թիմում էլ խաղացել եմ: Թող հաղթի ուժեղագույնը»,- ասել է Նիստելռոյը:






































