Cartellino Viola մրցանակը, որն առանձնացնում է ֆուտբոլում մարզական վարքի լավագույն դրսևորումները, շնորհվել է «բյանկոներիներ»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին և Միլանի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին: Առիթը նոյեմբերի 25-ին թիմերի միջև կայացած խաղից հետո ստեղծված իրավիճակն է:
Ալեգրին պարգևատրվել է մրցավարական սխալն ընդունելու, իսկ Բուֆոնը՝ մրցակցի առավելությունը խոստովանելու համար:
«11 մետրանոց հարված չպետք է նշանակվեր»,- նշել էր «ռոսոներիներ»-ի մասնագետը:
«Մենք չենք պարտվել 11 մետրանոց հարվածի պատճառով»,- հայտարարել էր դարպասապահը:





































